Search
Close this search box.

Անդրանիկ Քոչարյանը՝ արտահերթ նիստ հրավիրելու հնարավորության մասին

ՔՊ-ի օրակարգում արտահերթ նիստ հրավիրելու հարց չկա, այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Ոչ, մեր օրակարգում այդպիսի հարց չկա, դա «Բագրատ Brothers»-ի օրակարգում է, որը մեր օրակարգի հետ չի համընկնում, ընդհանրապես, տվյալ հոգևորականի մոտ քաղաքական օրակարգը բացակայում է»,- ասել է նա։

Դիտարկմանը, որ արտահեթր նիստ կարող է օրենքի ուժով գումարվել եկող երկուշաբթի, եթե ՔՊ-ն այսօր համաձայնություն չտա, այդ դեպքում էլ կտապալե՞ն՝ Քոչարյանն արձագանքեց. «Հետևեք զարգացումներին, ամեն ինչ լինելու է օրենքի շրջանակներում»։

Նշենք, որ «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակացություններն այսօր միջնորդություն ներկայացրեցին Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։

Եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժի ընդդիմադիր խմբակացությունների միջնորդությունը, ապա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ 5-րդ աշխատանքային օրը՝ հունիսի 17-ին՝ ժամը 18։30 -ին, օրենքի ուժով կգումարավի Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանը երեկ դիմեց Ազգային ժողովի խմբակցությունններին, որպեսզի ընդդիմադիրները հունիսի 11-ին՝ ժամը 16:30-ին, նախաձեռնեն նիստ՝ կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման օրակարգով:

«Հունիսի 10-ին ԱԺ խորհուրդը պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Պատգամավորները պարտավոր են գործել ժողովրդի կամքով», — ասել էր Բագրատ Սրբազանը։

Please enter a valid URL