Search
Close this search box.

Ռուբեն Մելիքյանը կարմիր բերետ նվիրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին

Մենք ուզում ենք հինգ իրավապաշտպանների անունից կարմիր բերետ նվիրել ՄԻՊ-ին, քանի որ հիանալի պաշտպանում է կարմիր բերետավորների իրավունքները։

Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Մենք ճակատներս բաց ասում ենք, որ ունենք քաղբանտարկյալներ, տնային կալանքի տակ գտնվողներ ու քաղաքական հետապնդման ենթարկվողներ։ Ինչո՞ւ ենք էսքան վստահ, որովհետև երկակի ստանդարտները ուղղակի ակնհայտն են ու տեսանելի։ »,– ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը` նշելով, որ այս ամենը համարում է ամոթալի։

Նա հավելեց, որ քանի դեռ ոստիկանները չեն պատժվել իրենց արարքների համար, մարդկանց նկատմամբ ցանկացած գործողություն, այդ թվում` ձերբակալում ու կալանավորում, ապօրինի է։

Please enter a valid URL