Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սպասվող հանրահավաքին ընդառաջ ոստիկանները վահաններով կառավարության դիմաց են

Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հանրահավաքին ընդառաջ կառավարության շենքի մոտ ոստիկանները վահաններով պատ են կազմել։

Հիշեցնենք, որ Կիրանցում օրեր շարունակ ճանապարհը փակ պահելով եւ սահմանազատման դեմ բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քալերթ սկսեց դեպի մայրաքաղաք: Մայիսի 9-ին հասնելով Երեւան` Բագրատ Սրբազանը մեծ հանրահավաք անցկացրեց` հայտարարելով, որ պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հայտարարվեց նաեւ իմպիչմենթի գործընթաց սկսելու վերաբերյալ խորհրդակցությունների մասին: Մայիսի 26-ի հանրահավաքին Բագրատ Սրբազանը հայտարարեց անցումային կառավարության մասին, որի վարչապետի թեկնածու առաջադրեցին Բագրատ Սրբազանին:

Please enter a valid URL