Search
Close this search box.

Մենք մեր պայքարի վճռական փուլ ենք մտել. Բագրատ Սրբազան

Մենք մեր պայքարի վճռական փուլ ենք մտել, պարզ է, որ այս իշխանությունները ձեռքները ծալած չեն նստելու եւ չեն նստել, ինֆորմացիոն տեղեկատվական դաշտում այս երկու ամսի տվայտվում են` ինչ-որ բաներ անելու, չի ստացվում: Այս մասին այսօր` հունիսի 8-ին, Վանաձորում ընթացող հանրահավաքին ասաց Բագրատ Սրբազանը:

«Նույնիսկ նրանցից մեկը նախորդ օրն ասել է, որ ԱԱԾ-ն չի կարող որոշել` ով է գործակալ, տաղանդ: Էն մյուսին դատական գործընթացներով ինչ-որ բան են պարտադրում, ասում է` դատարանը չի կարող ինձ ինչ-որ բան պարտադրել: 30 -40 հոգով մարդ են ծեծում ջարդում, ոչ մի բան, երեխայի երեսին ոստիկանի կոշիկի հետքն են դաջում, էլի ոչ մի բան: Եւ սա վերստին հաստատում է, որ մեր երկրում գործում է մեկ հոգու քմահաճույքը եւ նա պետք է հեռանա եւ քանի որ չի ուզում հեռանա, պետք է հեռացվի եւ հեռացվելու է»,- ասաց նա:

Բագրատ Սրբազանը նաեւ ասաց, որ հունիսի 9-ը ամենաառանցքային օրն է, սակայն պայքարի վերջին օրը չէ:

Բագրատ Սրբազանը նաեւ շնորհակալություն հայտնեց հավաքվածներին եւ նրանց բոլորին հրավիրեց մասնակցելու հունիսի 9-ին` ժամը 18:00-ին, Հանրապետության հրապարակում:

Please enter a valid URL