Search
Close this search box.

Ինչ է ասել Ալիևը՝ հայ-ադրբեջանական սահմանի համաձայնեցման մասին

Ներկայումս Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել իրենց պետական սահմանների հաստատման հարցում, համաձայնեցված է պետական սահմանի մոտ 12,7 կիլոմետր երկարությամբ հատվածը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հունիսի 8-ին Կահիրեում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ մամուլի ասուլիսում։

«Բանակցությունների միջոցով վերադարձվել են Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերը, որոնք «30 տարի օկուպացված էին», և մենք դա գնահատում ենք որպես դրական փաստ»,- նշել է Ալիևը։

Please enter a valid URL