Search
Close this search box.

Ինչ է հորդորել Ամենայն Հայոց Կաթողիկոսը

Անցյալ ամիս Տորոնտոյի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում գումարվել է Կանադայի թեմի 40-րդ պատգամավորական տարեկան համագումարը, որը նախագահում էր Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը։

Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հորդոր է ուղղել, որ Կանադայի իշխանությունների առջև բարձրաձայնեն Ադրբեջանի հայահալած քաղաքականության մասին, հիշեցնեն բռնազավթված Արցախի, բռնի տեղահանված հայության, ապօրինաբար պահվող գերիների և Արցախում հայկական մշակույթի ոչնչացման մասին:

Համագումարի մասնակիցներին ողջույններ և բարեմաղթանքներ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

Please enter a valid URL