Search
Close this search box.

2029 թվականին Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը որտե՞ղ են լինելու, որ մարզադաշտեր կառուցեն

10 հազար նստատեղ ունեցող մարզադաշտ ո՞նց կարող է խոշոր համարվել․Այս մասին գրում է լրագրող Ոսկան Սարգսյանը։

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադառնալով 2029թվականին կայանալիք ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու Հայաստանի և Վրաստանի համատեղ ներկայացրած հայտին, ասել է, որ մինչև 2029թվականը Հայաստանում 3 խոշոր մարզադաշտ է կառուցվելու՝ 2 հատը՝ 10 հազար, մեկը՝ 35 հազար նստատեղով։

Նախ, հայտնի չէ Վրաստանի հետ համատեղ ներկայացրած հայտը ՖԻՖԱ-ն հաղթո՞ղ է ճանաչելու, թե՝ ոչ։ 2029թվականին Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը որտե՞ղ են լինելու, որ մարզադաշտեր կառուցեն։ 21-րդ դարում, բացի Նիկոլ Փաշինյանից, ո՞վ է 10 հազար նստատեղ ունեցող ֆուտբոլի մարզադաշտը խոշոր համարում։

Please enter a valid URL