Search
Close this search box.

Իշխանությունները չգիտեն, թե արդյոք Հայաստանի կադաստրի կոմիտեի քարտեզները համապատասխանում են Ալմա-Աթայի հռչակագրին

Հայաստանի իշխանությունները չգիտեն, թե արդյոք Կադաստրի կոմիտեի քարտեզների տարածքները համապատասխանում է Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն սահմանված Հայաստանի Հանրապետության սահմաններին, գրում է «Sputnik Արմենիան»:

Կայքն այս հարցով նախ հարցում է ուղարկել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովը ղեկավարող Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ։ Ի պատասխան խնդրել են դիմել Կադաստրի կոմիտեին, սակայն այնտեղ էլ պատասխան չեն ստացել։

«Այդ հարցի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը դուրս է Կադաստրի կոմիտեի լիազորություններից»,- նշել են կոմիտեից։

Հարցին, թե ինչ քարտեզների հիման վրա է կազմվել Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային քարտեզը, մասնավորապես սահմանամերձ գոտում, տեղեկացանք, որ կառավարության նախաձեռնությամբ Հայաստանում կադաստրային քարտեզագրական աշխատանքներ են կատարվել 2005-2008թթ.

«Նշված աշխատանքներն իրականացվել են համապատասխան որակավորում ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից: Աշխատանքի սկզբնաղբյուրը եղել է գրաֆիկական և տեքստային իրավական փաստաթղթեր, տարբեր քարտեզներ, հողաշինական և քաղաքաշինական փաստաթղթեր, գլխավոր հատակագծեր, գեոդեզիական կոորդինատների հավաքածուներ: », — ասված է հայտարարության մեջ։

Ինչ վերաբերում է Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային քարտեզին (www.e-cadastre.am/map), ապա սա Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների քարտեզագրական մոդուլն է։ Այն ներառում է քարտեզագրական տվյալներից ստեղծված և ներկայումս օգտագործվող քարտեզներ:

Ավելի վաղ Հայաստանի արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ Տավուշի Կիրանց գյուղի որոշ բնակիչների նախկինում սխալ տվյալների հիման վրա տրվել են անշարժ գույքի կադաստրային վկայականներ։

Please enter a valid URL