Search
Close this search box.

Սա ամենևին չի նշանակում, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների առարկա է

Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որի՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայատարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Սա ամենևին չի նշանակում, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների առարկա է, այդպիսի բան չկա»,- նշեց նա։

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը համոզմունք ունի, որ թե՛ իր, թե՛ Ադրբեջանի Սահմանադրությունը, մեծ հաշվով, չի կարող խնդիր լինել իրավական առումով երկարատև խաղաղության հաստատման համար։

«Ինչ վերաբերում է մեր սահմանադրական փոփոխություններին, ապա արժի թարմացնել հիշողությունը՝ մենք այս մասին խոսել ենք դեռևս 2018 թվականից, սա մեր գործն է, սա ներքին որոշելիք է»,- ասաց նա։

ԱԳ նախարարն ընդգծեց՝ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում Սահմանադրության փոփոխությունները օրակարգի մաս չեն կազմում։

Please enter a valid URL