Search
Close this search box.

Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում

Այսօր՝ հունիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արատես գյուղում արջը հարձակվել է քաղաքացու վրա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը:Օպերատիվորեն ժամանել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր գյուղացիների օգնությամբ մարմնական վնասվածքնեորվ Արատեսի վարչական տարածքում գտնվող հանդամասից «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու:Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի բնակիչ 38-ամյա Լյովա Վարդանյանն է, ով Արատեսում բոխի հավաքելիս է եղել, երբ արջը անակնկալ հարձակվել է  նրա վրա:Այս պահին բժիշկներ պայքարում են նրա կյանքի համար:

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Please enter a valid URL