Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը հրատապ մեկ անձից գնել է, ումի՞ց,ի՞նչ, ինչքա՞ն գումարով, չի հայտնում

Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը հրատապ մեկ անձից գնել է, ումի՞ց,ի՞նչ, ինչքա՞ն գումարով, չի հայտնում.

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մայիսի 29-ին որոշում է ընդունել հրատապ, մեկ անձից գնում կատարել; Մարզպետարանի կայքում հրապարակված մարզպետի որոշման մեջ գրված չէ, թե տարվա կեսին հրատապ ի՞նչ են գնել, ինչքա՞ն գումարով, ո՞ւմից; Ահա այսպես ,<թափանցիկ>> է աշխատում Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր մարզպետը,։

Վերջինիս հարցադրում եմ արել Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների թվի, վերաբերյալ, պատասխանել է ,որ ինքը տեղյակ չէ իրեն ենթակա դպրոցներում կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների թվի մասին, քանզի գործընթացը կամավոր է։

Ահա այսպես, իր գործից անտեղյակ լինելով՝ մարզպետը պետական բյուջեից միլիոնավոր դրամների պարգևավճարներ է ստանում, մեկ անձից հրատապ գնում անում, որը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։

Լրագրող Ոսկան Սարգսյան

Please enter a valid URL