Search
Close this search box.

Փաշինյանը մեղադրվում է կոռուպցիոն հանցագործության մեջ. պիտի ձերբակալել նրան

Ձեր պարտականությունն է հենց այս պահին ձերբակալել կոռուպցիոն հանցագործության մեջ մեղադրվող Նիկոլ Փաշինյանին: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Քննչական կոմիտեի շենքի դիմաց հայտարարվել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

«Փաշինյանը 2020 թվականի փետրվարին որոշում է ընդունել հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, պետք է մշակվեր հայեցակարգ, նախագիծ, ժամկետներ են նշվել, տապալվել է, մեծ նյութական միջոցներ են հատկացվել, հետո ապրիլ ամսին, ուղղում է կատարել, էլի տապալվել են, 2022թվականի հունվարին որոշում է ընդունվում, որ մինչև հուլիս պետք է լինի նախագիծ։ Այս ընթացքում 300 մլն դրամ է տրվել, ոչինչ, քամուն է տրվել։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ գումար է։ Քրեական օրենսգրքում կա հոդված ապօրինի աշխատավարձ տալու մասին, սա նաև կոռուպցիոն հանցագործություն է։ Ինչևէ, մանրամասների մեջ չխորանամ, դիմել ենք դատախազություն երկու անգամ, երկու անգամ էլ պատճաշ պատասխան ենք ստացել, որ այն փոխանցվել է քննչական կոմիտե։ Հիմա օրենքի մասին այստեղ բարբաջողները, որ եկան ասեցին դիմում պետք է գրեք, օրենքի՞ց եք խոսում, մեկ ամսվա ընթացքում պետք է պատասխան տայիք»,-ասել է Հայրիկյանը։

Please enter a valid URL