Search
Close this search box.

Պետրոս Ղազարյանը արհեստական բուծված մարդ է. ծառայել է բոլոր իշխանություններին. Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանն այսօր՝ հունիսի 3-ին, Քննչական կոմիտեի դիմաց անդրադարձավ Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին, ով պարբերաբար հեգնող ստատուսներ է գրում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ու Սրբազանի մասին։

«Պետրոս Ղազարյանը, որը արհեստական բուծված մարդ է, նույն խոսքերով ծառայել է բոլոր իշխանություններին: Հիշեք, թե իշխանություններին ինչեր էր ասում, երբ աշխատում էր «Կենտրոն» հեռուստաընկերությունում։ Հիշեք, թե նույն խոսքերով ինչ էր ասում նույն ընդդիմադիրներին, այսօրվա իշխանություններին, երբ Հ1-ում էր: Նույն խոսքերով իեն ինչ անուններ են տվել այն մարդիկ, որոբնք այսօր խորհրդարանի նխագահ ու չգիտեմ ինչ են: Հիշեք այդ բոլորը: Ես խնդրում եմ, ով ինչ բերանը բացում է, գնացեք իր կենսագրությունը ստուգեք: Լավ չեք անուն էդ գործը, հանեք յութուբում դրված այդ բոլոր կադրերը իրար կողքի: Դրեք նաեւ այն բոլոր ֆեյսբուքյան գրառումները, որ կոնկրետ Պետրոս Ղազարյանի մասին այսօրվա իշխանությունները գրել են, բերանս էլ չի պտտվում ասել, թե ինչ բառերով են դիմել»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանը շարունակեց. «Նա ո՞վ է, արհեստական բուծված դեմք է, որի անունը շատ հայտնի է բոլոր միջավայրերում: Իր սիրած մարդիկ իրեն այդպես բնորոշել են: Չասեմ՝ ինչ անուն են տվել»:

Սրբազանի խոսքով՝ Հ1-ը դարձել է քաղաքացիների գումարներով վճարվող ու նույն քաղաքացիների վրա հարձակվող կեղտոտ օրգան. «Մեծանում են մարմիններով, բայց գլուխները չի աշխատում: Ոչ խեք ունեն, ոչ էլ կենսագրություն»:

Please enter a valid URL