Search
Close this search box.

Սևանա լճում անհետ կորած 25-ամյա կոմպոզիտորի որոնողական աշխատանքները շարունակվում են․ներգրավված են նաև որոնվող աղջկա հարազատները, ընկերները

Այսօր՝ հունիսի 2-ին, վաղ առավոտից սկսել են Սևանա լճում երեկվանից անհետ կորած Երևանի բնակիչ, 25-ամյա կոմպազիտորի որոնողական աշխատանքները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ջրասուզակները մի քանի անգամ սուզվում են, ինչքան հնարավոր է, ջրի հատակը, սակայն տեսանելիությունը ոչ բարվոք է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Եգոր Կարապետյանը։

Որոնողական աշխատանքներում ներգրավված են նաև որոնվող աղջկա հարազատները, ընկերները։

Հիշեցնենք, որ երեկ հայտնել էինք, որ հունիսի 1-ին, ժամը 12:00-ի սահմաններում պարեկներն, ջրային պարեկները և Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի 4 ջրասուզակ Սևանա լճում որոնողական աշխատանքներ են իրականացնում:

Առավոտյան ոստիկանության Սևանի բաժին էր դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 25-ամյա աղջիկը գիշերը այցելել է Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտի և առավոտյան ինքը տեղեկություններ չի ունեցել նրանից և կան կասկածներ, որ նա ջրահեղձ է եղել:

Please enter a valid URL