Search
Close this search box.

Վեհափառի մուտքը փակելու հրաման տվողները, վստահ եմ` ունեն անհամաչափ արտաքին աջակցություն. Սերժ Սարգսյան

Որակումներ տալու անհրաժետություն չկա, որովհետեւ մեր հասարակությունը տեսնում է այդ ամենը: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, Նոր Նորքում դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանի զարգացումներին, մասնավորապես նրան, որ ոստիկաները փակել էին Սարդարապատի հուշահամալիր Վեհափառ Հայրապետի մուտքը:

«Եթե պատճառների մասին եք հարցնում, ապա այդպիսի հրաման տվողներն ու կատարողները վստահ եմ՝ իրենք ունեն անհամաչափ արտաքին աջակցություն, դրա համար էլ անհամաչափ գործողությունների են դիմում:

Ինչ վերաբերում է Վեհափառ Հայրապետի մուտքին խոչընդոտելուն, դա արդեն բոլոր իրավական նորմերից դուրս է, դուրս է նաեւ բարոյականության սահմաններից»:

Please enter a valid URL