Երգիչ Արսեն Գրիգորյանը ձեռնափայտով է քայլում: Այս մասին այսօր` մայիսի 30-ին, Սուրբ Աննա եկեղեցու մոտ հայտարարեց Բագրատ Սրբազանը: Բագրատ Սրբազանը հիշեցրեց, որ Արսեն Գրիգորյանը ոստիկանական բիրտ ուժից տուժած միակ անձը չէ։
«Արսեն Գրիգորյանից վտանգ ունե՞ք դուք։ Այս մարդն ամբողջ կյանքում ծառայել է ժողովրդին։ Այս ամենի պատասխանն ո՞վ է տալու։ Կամ մյուս տղան՝ Կարենը Գևորգյան։ Կոտրել են ոտքը, հիմա 10 տեղից ոտքի մեջ երկաթ են մտցրել:Դրա պատասխանն ո՞վ է տալու»,- ասաց նա։