Թեեւ ցույց եմ տալիս, որ բան չի պատահել, բայց շատ մեծ բան է պատահել. Մարդկային հարաբերություններն ինձ համար շատ բարձր աստիճան վրա են: Այս մասին այսօր՝ մայյիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով ՆՀ նախարար Վահե Ղազարյանին:
«Շատ ծանր թեմա է ինձ համար սա, ինչպես գաղտնալսման թեման էր: Ունեմ շատ ընկերներ, որ այդ ճակատագրին են արժանացել, որոնց հետ ճանապարհ եմ անցել, բայց կարեւորը ի՞նչն է՝ ստի հետ ես, թե ստի հետ չես: Հայրենիք ու պատիվ ես ուզում ունենա՞լ, թե՞ ուղղակի գործ: Ես պատրաստ չեմ ընկերության, բարեկամությաւն, ճանապարհ անցած լինելու համար հայրենիք զիջել որեւէ մեկին: Ընտանիքիս անդամն էլ լինի, կապ չունի: Երբ թեման գալիս է մարդկանց, որոնց հետ ճանապարհ ես անցել, դժվար է խոսելը: Վստահ եմ իր համար էլ է ծանր: Թող մնատի ու որոշում կայացնի, որ գնա գյուղ Գետահովիտ, բարեւ տան մարդիկ: Բարեւ տա, ոչ թե որովհետեւ նախարար է, այլ որովհետեւ տղամարդ է»,-ասաց նա: