Search
Close this search box.

ՊՆ-ում տեղյակ չեն, որ 2 օր է` Վարդենիսի զորամասի տարածքում ամրացման ինժեներական աշխատանքներ կատարող բանվորական կազմը լքել է տարածքը

Շահած ընկերության մասին պատկերացում կազմելու համար ընդգծենք` 2018-ի հեղափոխությունից հետո Նոր Նորքի բնակարաններից մեկի հասցեի վրա գրանցված ընկերություն է սա, որն ասում են առնչություններ ունի իշխանական ներկայացուցիչներից մեկի հետ։ Պետական տենդեռներ շահած Գրիգորյանշին ՍՊԸ-ն նաեւ հարուստ ինֆորմացիա է դիզել ԶԼՄ-ներում ու պետական մարմինների շտեմարաններում։

ՊՆ-ում տեղյակ չեն, որ 2 օր է` Վարդենիսի զորամասի տարածքում ամրացման ինժեներական աշխատանքներ կատարող բանվորական կազմը լքել է տարածքը ու բոյկոտում է և համառորեն չի բարձրանում դիրքեր։

Քաոսի պատճառը չվճարված աշխատավարձն է` 2 ամսվա։ Այս հատվածում ըստ աղբյուրի ՊՆ տենդեռ շահած ընկերությունը Գրիգորյանշին ՍՊԸ-ն է։ Ի դեպ, ասում են՝ սա հերթական դեպքն է, որ չի վճարել 2 ամսվա աշխատավարձը, ու անպատասխանատու գործարարի պատճառով ֆինանսական ուշացումները տապալում է դիրքերի ամրացման աշխատանքները` մանավանդ անվտանգային առումով այս լարված ու ծանր օրերին։

Lurer.com-ին տարբեր աղբյուրներից է հայտնի դարձել այս ինֆորմացիան։ Աղբյուրներից մեկն ի դեպ հայտնելով` մանրամասնել է, որ ՊՆ-ից առանձնապես հուզված ու անհանգստացած չեն իրավիճակի համար, միայն քիչ առաջ է մեկը մոտեցել, բայց առայժմ իրավիճակը նույնն է մնում, գործարարը «թռած է» իրենց խոսքով, որևէ մեկին հարկ չի համարել ուղարկի բանվորական կազմի հետ բանակցելու։

Please enter a valid URL