Հյուսիսային Կորեան 10 փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Երկրի շտաբերի պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, որ դրանք այդքան մեծ քանակությամբ գործարկելն անսովոր է, հաղորդում է Yonhap-ը։
«Այսօր՝ առավոտյան 06:14-ի սահմաններում, հայտնաբերվել է Հյուսիսային Կորեայից արձակված փոքր հեռահարության 10 բալիստիկ հրթիռ։ ԿԺԴՀ-ն շարունակում է մասնակցել բալիստիկ հրթիռների սադրանքներին՝ փորձնական արձակումների պատրվակով, սակայն դրանք այդքան մեծ քանակությամբ արձակելն անսովոր է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Զինվորականները վերլուծել են մանրամասն բնութագրերը, ներառյալ՝ հրթիռների մոդելը և թռիչքի հեռահարությունը: