Search
Close this search box.

Բագրատ Սրբազանը՝ վաղվա անելիքների մասին

Վաղը ժամը 11։00-ին տեղի է ունենալու Կառավարության նիստ․ հավաքվելու ենք Հանրապետության հրապարակում և մեր ասելիքը տեղ հասցնենք։

Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«Մայիսի 30-ին, առավոտյան ժամը 11։00-ին, տեղի է ունենալու Կառավարության նիստ։

Առաջարկում եմ բոլորով մայիսի 30-ին, ժամը 10:30 բոլորովս մեքենաներով մտնենք հրապարակ, ներկա լինենք հրապարակում և մեր ասելիքը տեղ հասցնենք, ինչպես արել ենք այս 3 օրերի ընթացքում:

Եթե ոստիկանկան ուժերը ճանապարհի որևէ հատվածում ապօրինի արգելափակեն ձեր ճանապարհը, անջատեք շարժիչը, մեքենան թողնեք ճանապարհի հենց այդ հատվածում և ճանապարհը դեպի Հանրապետության հրապարակ շարունակեք ոտքով:

Ովքեր առանց մեքենա են՝ նույն ժամին՝ 10:30 թող լինեն կառավարության դիմաց»,-հայտարարել է նա։

Please enter a valid URL