Հայաստան իր մուտքն արգելելու պատճառով՝ արդեն 38 օր «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ իրականացնող ֆրանսահայ ռազմական եւ հետաքննող լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը կտրուկ վատացել է, որից հետո՝ նրան ստիպողաբար փորձել են ուղարկել Ֆրանսիա:
«Ինչպես գիտեք, ինձ մեկուսացրել էին օդանավակայանում, եւ այդ վանդակում վատացել եմ: Բժիշկներ են եկել եւ չգիտեմ՝ ինձ ինչ են ներարկել, էլ ոչինչ չեմ զգացել, քնածի պես եմ եղել: Շորերս հագցրել են, իրերս հավաքել, ինձ նստեցրել են սայլակի վրա եւ զոռով փորձել մտցնել ինքնաթիռ՝ առանց իմ ցանկության, ինչը ՀՀ օրենսդրության խախտում է:
Բայց բախտս բերել է, ինքնաթիռի հրամանատարն ասել է, որ հիվանդ մարդ չի տեղափոխում: Հիմա էլ փորձում են տրանզիտով մի ինչ-որ երրորդ երկիր ուղարկել, որ գրողի ծոցը կորեմ», — «Իրավունք»-ի հետ զրույցում փոխանցեց Նիկոլյանը: