Search
Close this search box.

«Ադրբեջանից վերցրել ենք Հայաստանի վրա հարձակվելու վերջին լեգիտիմ հնարավորությունը». Արթուր Հովհաննիսյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանը, թե «Հայաստանը պետք է ճանաչի Խոջալուի ցեղասպանությունը և ներողություն խնդրի։

«Այդ թեման, բնականաբար, քննարկման ենթակա չէ», — «Ազատության» եթերում հայտարարել է Հովհաննիսյանը։

«Իհարկե, մթնոլորտի որոշակի լավարկում ունենք սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովում էլ, խաղաղության պայմանագրի շուրջ խոսակցությունում էլ, բայց Ադրբեջանը շարունակում է մնալ ապակառուցողական, նաև ուլտիմատումներ են հնչում։ Դրա համար մենք չպետք է գերագնահատենք իրավիճակը, ոչ էլ թերագնահատենք ընկճվելու աստիճանի։ Ունենք հաջողություններ, ձեռքբերումներ. Տավուշում սահմանագծման արդյունքում մենք Ադրբեջանից վերցրել ենք Հայաստանի վրա հարձակվելու վերջին լեգիտիմ հնարավորությունը, պատրվակը»,- ասել է նա։

Please enter a valid URL