Սահմանապահ զորքերը տեղակայման փուլում են, դուք տեսնում եք, հայտարարություն լինում է: Այս մասին այսօր՝մայիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը։
Հարցին, թե մեր կանոնավոր բանակն այլեւս այնտեղ ծառայություն չի՞ իրականացնում, ադրբեջանական ուժերը արդեն եկե՞լ են, նա ասաց, որ տեղյակ չէ, չի կարող պատասխանել:
Նա չպատասխանեց հարցին, թե արդյոք ունի՞ տեղեկություն, որ ՀԱՊԿ անդամ երկու երկրներ մասնակցել են Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստմանը: Նա միայն նշեց, որ Փաշինյանի կողմից նման հայտարարություն չի լսել: