Search
Close this search box.

ՆԳՆ–ն՝ Գեղարքունիքում տեղի ունեցած կայծակնահարության դեպքի մասին. կան զnհ և վիրшվորներ

Մայիսի 28-ին՝ ժամը 12։37-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարմիրգյուղ և Սարուխան գյուղերի միջնամասում՝ դաշտային հատվածում, տեղի է ունեցել կայծակնահարություն, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սարուխան գյուղից մոտ 7 կմ հեռավորության վրա՝ դաշտային հատվածում, կայծակնահարության հետևանքով քաղաքացի Ա. Կ.-ն (ծնված 1965 թ․) մահացել է, իսկ քաղաքացիներ Ա. Ս.-ն (ծնված 1961 թ.) և Վ. Ի.-ն (ծնված 1982 թ.), մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։ Փրկարարները Ա. Կ.-ի դին ավտոմեքենայով տեղափոխել են և հանձնել շտապօգնությանը։

Please enter a valid URL