Search
Close this search box.

Փաշինյանը Վեհափառին ասել է՝ եկեղեցին չպետք է հզորանա, որովհետև պետությունը կթուլանա․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Նիկոլ Փաշինյանը Վեհափառին ասել է՝ եկեղեցին չպետք է հզորանա, որովհետև պետությունը կթուլանա։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Հարցին՝ երբվանի՞ց սկսվեց կառավարության ու եկեղեցու միջև լարվել հարաբերությունները, Սրբազանն ասաց․ «Իրենք են սկսել իրենց իշխանության գալուց սկսած։ Բա երբ Վեհարանը գրավում էին պետություն չէ՞ր կարողանում քայլեր ձեռնարկել»։

Նա ասաց, որ Վեհափառն ու վարչապետը նախկինում հանդիպել են, սակայն երբեք հարաբերությունները լավ չեն եղել․ «Ամենաառաջին հանդիպմանը նա ասել է, որ եկեղեցին չպետք է հզորանա, որովհետև պետությունը կթուլանա։ Սա բորբոքված ուղեղի արտահայտություն է։ Անմտություն է, բայց դա դարձրել է պետական քաղաքականություն։ Հզոր եկեղեցին չի խանգարում հզոր պետականությանը։ Մեր եկեղեցին հզոր է նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս»։

Please enter a valid URL