«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը 2024 թվականի մայիսի 24-ին հանդիպել է Ռուսաստանի հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների և քաղաքագետների հետ: Կլոր սեղանի ձևաչափով տեղի ունեցավ հանգամանալից քննարկում «Հայաստանի սոցիալ-քաղաքական իրավիճակը. Նոր քաղաքական ուժ Հայաստանում. ինչպիսի՞ն պետք է լինի այն»
Արշակ Կարապետյանն իր ելույթում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը գնահատեց ճգնաժամային, հիմնավորեց երկրում քաղաքական ռեժիմի փոփոխության անհրաժեշտությունը: Նա հայ հասարակությանը կոչ արեց իրավական գնահատական տալ Հայաստանի ներկայիս ղեկավարության գործողություններին «Համահայկական ճակատ» շարժման նախաձեռնության միջոցով՝ ստեղծելով «Ազգային հպարտության հանրային տրիբունալ»՝ նպատակ ունենալով հետագայում վարչապետին պատասխանատվության ենթարկել Սահմանադրությանը և օրենքին համապատասխան:
Կովկասագետների գիտական ընկերության գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը ուշադրությունը սևեռեց Հայաստանում քաոտիկ տարրերի վրա, ընդհուպ մինչև հոգևորականների բաց ելույթներըը գործող իշխանության դեմ: Այն, ինչ հիմա տեղի է ունենում, Հայաստանի ներքին գործն է։ Տավուշի շարժումը ռուսամետ չէ, թեև արևմտյան ԶԼՄ-ները հակառակն են ասում։ Գործող իշխանության հեռացումը երկրի ներքին գործն է, բայց այդ խնդիրը հեշտ չէ։ Բողոքի ակցիաների նախաձեռնողները պետք է պատրաստվեն երկարատև դիմակայության, նշել է նա։
Հայաստանի ներքին զորքերի նախկին հրամանատար Արթուր Գևորգյանը կարևորեց աջակցությունը եկեղեցու գաղափարախոսությանը, որը պետք է լինի հիմնականը Հայաստանում: Նրա կարծիքով ՝ Փաշինյանի կատարածը, հատկապես 2022 թվականից հետո, բավարար է միջազգային դատարանում նրա հանցագործությունների վերաբերյալ գործը քննելու համար։ Գործող վարչակարգի փոփոխության այսօրվա փորձը, ինչպես հավելեց նախկին հրամանատարը, պահանջում է Հայաստանի տարածքում լավ կազմակերպվածություն և Սփյուռքի հնարավորությունների ներգրավում:
«Արարատ» հայկական մշակութային-լուսավորչական ընկերության խորհրդի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Երկանյանը Մոսկվայի հետ Երևանի փոխհարաբերությունների բարելավման հույս հայտնեց: Նա հատուկ նշեց, որ Փաշինյանը փորձանք է ողջ Հայաստանի համար։ Հայաստանում իշխանությունն իրավունք չունի անգործություն ցուցաբերել, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան անպայման կօգտվեն դրանից։ «Ռուսաստանը միշտ եղել է Հայաստանի դաշնակիցը,- հիշեցրեց Ալեքսանդր Երկանյանը,- մեր երկրներն իսկապես միմյանց հետ երկխոսության և փոխըմբռնման կարիքն ունեն»:
ԱՐՄՐՈՍՏ ռուս-հայկական իրավաբանների ասոցիացիայի նախագահ, պատվավոր փաստաբան Ռուբեն Կիրակոսյանն առանձնացրեց 5-րդ դարի փորձի նմանությամբ գաղափարական մոդելի մշակման անհրաժեշտությունը: «Այսօր Հայոց աշխարհում չկա ընդհանուր գաղափարախոսություն, ընդհանուր երազանք, որը կօգնի համախմբվել։ Անհրաժեշտ է վերագործարկել հայկական աշխարհը, որը բռնազավթված է գլոբալիստների կողմից, որոնք փորձում են պառակտել հասարակությունը։ Մեր ուժը մեր միասնության մեջ է։ Մարդիկ պետք է հավատան իրենց, հավատան իրենց ժողովրդին, հավատան երազանքին»,- հավելեց նա։
“Ռոսիա-Հայաստան” տեղեկատվական պորտալի գլխավոր խմբագիր Արամ Խաչատրյանն առանձին անդրադարձել է Հայաստանի հասարակական-քաղաքական իրավիճակին ՝ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման ֆոնին։ Նա ընդգծել է Բաքվի ծավալած հակահայկական տեղեկատվական պատերազմին հակազդելու անհրաժեշտությունը։