Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան անցկացրել է Լոռու եւ Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստ։
Նիստին մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ով ղեկավարում է օպերատիվ շտաբի աշխատանքները, ՆԳ նախարարի տեղակալ-փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանը եւ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը:
Նիստի ժամանակ վարչապետը նշել է․ «Անկեղծ ասեմ՝ աղետի վնասները կարող էին շատ ավելի ծանր լինել»։
Մանրամասները՝ տեսանյութում։