6 վիրավոր զինծառայողի մասին շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Նշենք, որ մայիսի 26-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը: Դեպքից հետո մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել, թե զոհված զինծառայողից բացի, վիրավորում է ստացել ևս 6 զինծառայող։
Պաշտպանության նախարարությունը հորդորում է հիմք ընդունել արդեն հրապարակված պաշտոնական, ստույգ տեղեկատվությունը։