Search
Close this search box.

Երևանում բերման ենթարկվածների թիվն աճել է

Երևանում անհնազանդության ակցիաների 226 մասնակից է բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ։ Այս մասին հայտնեցին ՆԳՆ ոստիկանութունից։

«Այս պահի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 226 մասնակից` վարչական իրավախախտումների մասին օրենքի 182–րդ հոդվածով։ Այս պահի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան»,–հայտնել են ՆԳՆ–ից։

Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Դրան զուգահեռ կարմիրբերետավորները սկսել են բերման ենթարկել անհնազանդության ակցիայի մասնակիցներին։

Please enter a valid URL