Վաղ առավոտից Բագրատ Սրբազանի կոչով մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել։
Այս պահի դրությամբ փակ են Երևան-Աշտարակ, Երևան- Արմավիր և Երևան — Սևան ճանապարհները, Ուլնեցու, Հին Երևանցու, Տերյան, Աբովյան, Հանրապետության ու Սարալանջի փողոցները, Խանջյան-Տիգրան Մեծ, Աբովյան-Մոսկովյան խաչմերուկները, Մաշտոցի և Ազատության պողոտաները։
Անհնազանդության ակցիաներին են միացել նաև Բագրատ Սրբազանն ու մի շարք ընդդիմադիր պատգամավորները։