Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բագրատ Սրբազանն էլ է մեկնում խաղաղ անհնազանդություն կատարելու

Ինչպես երեկ գիշեր ասել էի, քիչ հետո ես իմ խաղաղ անհնազանդության բողոքի գործողությունը կկատարեմ՝ իմ բողոքն արտահայտելով այս ապօրինի իշխանության, իրենց գործունեության նկատմամբ: Այս մասին քիչ առաջ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Դրանից հետո նա նստեց իր հայտնի «Լեքսուսն» ու մեկնեց Սուրբ Աննա եկեղեցու բակ, որտեղ արդեն մեծ թվով կարմիրբերետավորներ կան:

Նախօրեին Հանրապետության հրապարակում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ բաց պետք է մնան միայն Լոռի և Տավուշ գնացող ճանապարհները։ «Մնացած բոլոր հնարավոր և անհնար տարբերակներով, Մեղրիից սկսած, բոլոր տեղերում անհնազանդության գործողություններ են տեղի ունենալու։ Բոլոր տեղերում։ Ես ժամը 08։15 լինելու եմ Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ մինչ այդ իմ անելիքը կատարա:

Մենք պետք է ճնշում գործադրենք, չթողնենք իրենց որևէ հնարավորություն՝ աշխատանքի գալու, որովհետև նրանք աշխատանք չունեն, վաղուց ազատված են էդ գործից, պատասխանատվություն չեն կրում ոչ մի բանի համար։ Ե՛վ բարոյապես, և՛ իրավապես ամբողջությամբ ինքնազրկել են իրենց՝ լինելու այն պաաշտոնյաները, որոնց դուք վարձել եք։ Իրենց բառերն եմ ասում․ դուք վարձել եք իրենց, ժողովո՛ւրդ, և այդ վարձի գինն իրենք պետք է վճարեն»,- հայտարարել էր նա:

Please enter a valid URL