Մենք մեկ քայլ հեռավորության վրա ենք հաղթանակից, եւ այդ հաղթանակը կախված է միմիայն ձեեզնից, այստեղ եւ այսօր: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, կառավարական ամառանոցների մոտ հայտարարեց «Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
«Այս շարժումը ձեզ բացառիկ հնարավորություն է տալի խաղաղ հեռանալու, սա եւս ձեզ համար կարեւոր հնարավորություն է: Մեր հորդորն է՝ բաց չթողնեք այդ հնարավորությունը: Թող որեւէ մեկը չփորձի չափել ժողովրդի համբերությունը: Մեր կամքն անսասան է, հաղթանակն անխուսափելի է»,-ասաց նա:
Նշենք, որ այսօրվա հանրահավաքում հայտարարվեց, որ շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է: Նա հայտարարեց, որ դիմել է Վեհափառ հայրապետին, որ սառեցնի իր 30-ամյա հոգեւոր ծառայությունը: