Search
Close this search box.

Զոհերի ու անհայտ կորածների թիվն ավելացել է. նոր տեղեկություններ Լոռու մարզից

Կա 2 զոհ, 2 անհայտ կորած, այս պահին տվյալները այդպիսին են: Այս մասին «Լուրեր»-ին հայտնել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարը նշեց, որ բավական խնդիրներ կան այլ ենաթակառուցվաքների մասով` մասնավորապես էլեկտրահաղորդման գծերի, գազատարների, խմելու եւ ոռոգման համակարագերի հետ կապված, դրանց մի մասը դեռռ հնարավոր չէ այս պահին գույքագրել:

«Ունենք մի քանի բնակավայր որոնց կամուրջները, որոնք կապում էին Մ6 ճանապարհին, փլվել են, դաշտամիջյան ճանապարհ ունենք, հիմա գործընկերները աշխատում են, որ այդ ճանապարհը որոակիորեն բարելավվեն , կարողանանք այնտեղի առաջնային կարիքները հոգանք: Ոլորտ առ ոլորտ աշխատում ենք եւ փորձում ենք խնդիրները վերհանել: Խնդիր ունենք Մ4 ճանապարհահատվածում Դիլիջանի մասում, որտեղ փլուզում է տեղի ունեցել»,-ասաց նա:

Please enter a valid URL