«Նոր բաժանարար գծեր են առաջանում արդեն իսկ գործող իշխանություների և քաղաքական ուժի մեջ: Նիկոլ Փաշինյա՛ն, մենք չենք ուզում, որ քո քաղաքական թիմը պառակտվի, մարդուն տրամադրենք մարդու, հային` հայի դեմ, արդյունքում` քո թիմը և նրա յուրաքանչյուր ներկայացուցչին տանելով անդառնալի կործանման` ներկա և ապագա սերունդների նզովքին ենթակա: Դրանից խուսափելու միակ տարբերակը քո հրաժարականն է: Եթե քո թիմը քեզ համար արժեք ունի, եթե այդ մարդկանցից յուրաքանչյուրը քեզ համար արժեք ունի, հրաժարական տո՛ւր` գոնե այդ մարդկանց չավիրելու համար: Սա քո վերջին հնարավորությունն է` քաղաքակիրթ ճանապարհով ընթանալու, որի համար շատ ժամանակ չունես»: