Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն անդրադարձել է Հայաաստանի հյուսիս-արևելքը պատուհասած հեղեղներին՝ իր զորակցությունն ու աջակցությունը հայտնելով Լոռիի և Տավուշի բնակիչներին:
«Բոլորիս համար չափազանց դժվար է տեսնել՝ ինչպես է բնական աղետից ավերվում մեր երկրի ամենաչքնաղ հատվածը: Հետևում և մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Լոռու ու Տավուշի մեր հայրենակիցներին: Գիշերվանից կապի մեջ ենք տեղական մարմինների և հոգևոր դասի ներկայացուցիչների ու մեր բնակիչների հետ», — ասել է Բագրատ Սրբազանը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ այսօր նախատեսված հանրահավաքը կկայանա: Բագրատ Սրբազանի խոսքով՝ հանրահավաքը միտված է Հայաստանում ստի և կեղծիքի մերժման, ճշմարտության և արդարության հաստատման:
«Ժամը 16:00-ին բոլորիդ սպասում եմ Հանրապետության հրապարակում… Մենք օրականգից շեղվելու առիթ և պատճառ, որպես այդպիսին, չունենք՝ հաշվի առնելով այն ծանր իրավիճակը մեր հոգիներում, մեր մտքում, մեր հյուսիսային սահմաններում պատահած աղետի հետևանքով», — հավելել է Սրբազանը:
Նա նաև Տավուշի և Լոռիի բնակիչներին հորդորել է չգալ Երևան՝ մասնակցելու այսօրվա հանրահավաքին:
«Մեր խնդրանքն է, որպեսզի մնան և օգնեն Լոռիում և Տավուշում կարիքի մեջ գտնվող մեր ժողովրդին: Ձեր ներկայությունը մշտապես չափազանց կարևոր և անհրաժեշտ է, այդուհանդերձ, այսօր ձեր առաքելությունն այդտեղ է՝ Լոռիում և Տավուշում», — ասել է Տավուշի թեմի առաջնորդը: