«Քանի գնում, փոքրանում ա մեր քարտեզը։ Էս ամենի հետևանքով Կիրանցը դատարկվելու ա»,- դիմելով Փաշինյանին՝ ասաց Կիրանցի բնակչուհին։ Վարչապետը վստահեցնում էր, որ նման խնդիր չի առաջանա։ «Կիրանցցիներին վեկալելու եմ, գամ ձեր տուն»,- նշեց կինը։
Հիշեցնենք՝ Փաշինյանն այցելել է Կիրանց, զրուցել բնակիչների հետ։ Վերջիններն իրենց մտահոգությունն են հայտնել, որ սահմանազատման հետևանքով գյուղը կիսվելու է։