Search
Close this search box.

Որպես անհետ կորած որոնվող Ուկրաինայի 35-ամյա քաղաքացու ավտոմեքենան հայտնաբերվել է Դավթաշենի կամրջի մոտ, իսկ դին՝ կամրջի տակ

Այսօր՝ մայիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջից դեպի Արաբկիր վարչական շրջան տանող հատվածի փոքր կամրջի վրա, հետիոտնի համար նախատեսված մայթին «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա է կայանված և կան կասկածներ, որ վարորը հնարավոր է ինքնասպանություն գործելու նպատակով կամրջից նետվել է։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները, փրկարարներն ու պարեկները Դավթաշենի կամրջի տակ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերում են տղամարդու դի։ Դեպքի վայր է ժամանել մահացածի ընկերը, որը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է՝ նա Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 35-ամյա Անդրանիկ Գ․-ն է։

Պարզվել է մահացածը մասնագիտությամբ ատամնաբույժ էր և բնակվում էր Աբովյան քաղաքում։ 2 օր է հարազատները փնտրում էին նրան և դիմել էին ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ էլ որպես անհետ կորած որոնվում էր։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Please enter a valid URL