Համաձայն հնդկական ավանդույթների, երբ ամուսինը մահանում է, կինը զրկվում է աշխարհի բոլոր բարիքներից օգտվելու հնարավորությունից:
Նրանք պարտավորվում են մինչև կյանքի վերջ հագնել սպիտակ սարի, քնել գետնին ընդամենը մեկ կտորի վրա, չկրել զարդեր, չքսել սինդուր և չկապել մանգալսուտրա, որը համարվում է նրանց ամուսնական խորհրդանիշը:
Նրանք չեն ուտում քաղցր, չեն շպարվում և պարտավոր են օրվա 3 ժամը անցկացնել աղոթելով:
Հնդիկները հավատում էին, որ եթե այրին նման չարչարանքների արժանանա երկրի վրա, ապա նրա ամուսնու հոգին խաղաղություն կգտնի երկնքում:
Շատ կանանց նույնիսկ վտարում էին երկրից՝ հավատալով, որ կնոջ մեղքերի համար է Աստված սպանել ամուսնուն:
Բարեբախտաբար այսօր հնդիկները սկսել են վերջ դնել նման ավանդույթների կիրառմանը, բայց ցավոք դա չի հասել Հնդկաստանի բոլոր անկյունները: