Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խայտառակ իրավիճակ Երևանի երկաթուղային կայարանում

Ինչպես Hraparak.am-ը գրում է, Ռուսաստանից Հայաստան բերված նոր էլեկտրագնացքը այսօր Երևան-Գյումրի պետք է ուղևորվեր անվճար հիմունքներով: «Հարավկովկասյան երկաթուղի»-ն այս ակցիան իրականացնում է գնացքի շահագործման առաջին մի քանի չվերթների համար: Սակայն այն, ինչ կատարվեց Երևանի երկաթուղային կայարանում, անկանխատեսելի էր ոչ միայն երկաթուղու աշխատակիցների, այլև քաղաքացիների համար:

Ինչպես հայտնում է Hraparak.am-ը, 124 նստատեղ ունեցող էլեկտրագնացքով Գյումրի մեկնելու ցանկություն ունեին 1000 –ից ավելի քաղաքացիներ: Թե երբ էին հասցրել սպառվել տոմսերը, շատերի համար հանելուկ էր: Անվճար տոմս ձեռք բերելու համար կայարանում առավոտյան ժամը 7-ից մարդկանց մեծ խումբ է հավաքվել, սակայն նրանցից շատերին էլ չի հաջողվել տոմս ձեռք բերել:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL