Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշխաբադ չի մեկնել և չի մասնակցի ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հայաստանի կողմից հանդիպմանը մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը։
Լրատվամիջոցը նշում է, որ Հայաստանը վերջերս բացակայում է որոշ ինտեգրացիոն ձևաչափերի հանդիպումներից։
Փաշինյանը ներկա չի եղել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության որոշ գագաթնաժողովներին։