Search
Close this search box.

ԱԱԾ-ն մեկնաբանել է ՌԴ-ից հարյուրավոր քրեական տարրեր ներմուծելու մասին հայտարարությունը

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը Sputnik Արմենիայի խնդրանքով մեկնաբանել է «Ազատ քաղաքացի» ՀԿ–ի նախագահ Հովսեփ Խուրշուդյանի` ՌԴ–ից քրեական տարրերի ներմուծելու մասին հայտարարությունը։

Խուրշուդյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, թե վերջին 1-2 ամիսների ընթացքում Սոչիներից, Աբխազիայից, Կրասնոդարից ու Մոսկվայից հարյուրավոր, իսկ գուցե հազարավոր քրեական տարրեր են ներմուծվել Հայաստան։

ԱԱԾ-ից պատասխանել են, որ իրենց գործունեությունն իրականացնում են օրենսդրությամբ վերապահված գործառույթների շրջանակում:

«Միաժամանակ պարզաբանում ենք, որ կատարված կամ նախապատրաստվող հանցանքի վերաբերյալ կոնկրետ փաստական տվյալներ ունենալու դեպքում կարող եք ներկայացնել առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում»,-ասված է մեր հարցման պատասխանում:

Նշենք, որ Խուրշուդյանը ֆեյսբուքյան էջում գրել էր նաև, թե «ճշտված տեղեկություններով»` մոսկվահայ մի մեծահարուստ ֆինանսավորել է մի խումբ ռուս տրանսգենդեր կանանց ուղևորությունը Երևան, որպեսզի սադրանք կազմակերպեն։

Please enter a valid URL