Մոսկվայի հայերը ավտոերթով գալիս են Երևան՝ աջակցելու Սրբազան շարժմանը: այս մասին հայտարարել է Մոսկվայի Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսիսյանը:
«Այսօր կրկին հույս է առաջացել` հիմք դնելով Հայաստանի փրկությանն ու վերականգնմանը` համախմվելու Սրբազանի շուրջ սրբազան պայքարը հասցնելու իր տրամաբանական ավարտին: Կոչ եմ անում Ռուսաստանում բնակվող մեր բոլոր ահյրենակիցներին` մասնակցել այս պայքարին: Մենք նախաձեռնում ենք նաեւ Մոսկվա-Երեւան ավտոերթ, որպեսզի մեր միասնականությունն ու աջակցությունը հայտնենք այս սրբազան պայքարին»,- ասել է նա: