Search
Close this search box.

Կապանի քաղաքապետի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է

Մայիսի 21-ի ժամը 19.45-ին անհայտ անձը բենզին էր լցրել Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակի հարակից տարածքում կայանված «LEXUS» մակնիշի մեքենայի շարժիչի ծածկոցին, հրկիզել այն և դիմել փախուստի: Ոստիկանությունից հայտնում են, որ ՆԳՆ Սյունիքի մարզի փրկարար ծառայության ծառայողների և քաղաքացիների կողմից հրդեհի տարածումը կանխվել էր:

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան հրկիզել էր Կապան քաղաքի Ձորք թաղամասի բնակիչ 42-ամյա տղամարդը:

Նա ներկայացվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղ ներկայացրել է դիմում-մեղայական:

Կազմված փաստաթղթերը և կապանցի տղամարդը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ խոսքը Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի մեքենայի մասին է։

Please enter a valid URL