Պետք է ինքնե՞րս կռահենք, թե՞ մեզ հետո կասեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ՀԱՊԿ որ երկու երկրներին նկատի ուներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոնց նա մեղադրում է 2020թ․ Հայաստանի դեմ գործելու և Ադրբեջանին օգնելու մեջ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կարծում եմ՝ տրամաբանական կլիներ հնչեցնել այդ երկրների անունները, երբ խոսքը նման լուրջ հայտարարության մասին է։ Թողնենք դա պաշտոնական Երևանին։ Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանն իրեն լքված և մոռացված չզգա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բառացի մեջբերումը։ Հրադադարի հնարավորություն կար դեռ հոկտեմբերին, Ադրբեջանի նախագահը համաձայնել էր Պուտինի առաջարկին, բայց Հայաստանի վարչապետը նախընտրեց շարունակել ռազմական գործողությունները, իսկ թե ինչի դա հանգեցրեց, բոլորը գիտեն»,- ասել է Զախարովան։