Search
Close this search box.

«Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը դրական հետևանքներ կունենա»․ Հաքան Ֆիդան

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը դրական հետևանքներ կունենա ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար։ Այս մասին նախօրեին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովում։

Նրա խոսքով՝ «Ադրբեջանը ճանապարհ է հարթել տարածաշրջանում կայուն խաղաղության համար՝ վերջ դնելով Ղարաբաղի օկուպացիային»։

Թուրքիայի արտգործնախարարը դրական է որակել «4 գյուղերի վերադարձն» Ադրբեջանին, ինչպես նաև Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները՝ նշելով, որ Անկարան այդ գործընթացում լիովին աջակցում է Բաքվին։

Please enter a valid URL