Ձերբակալվել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, զինված ուժերի կապի գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վադիմ Շամարինը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները։ Իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ խարդախությունների վերաբերյալ քրեական գործով խուզարկություններ են անցկացվել, որից հետո Շամարինին հարցաքննության են տարել ՌԴ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն։
Շամարինը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ։