Search
Close this search box.

ՀԱՊԿ անդամ առնվազն 2 երկիր մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը. Նիկոլ Փաշինյան

Բելառուսի նախագահը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանն ասել է այն, ինչ ես 4 տարի փորձում եմ ասել Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լուկաշենկոն ճիշտ է ասել, ստեղս հասավ մինչև հասա նրան, որ դա նա հրապարակային ասի։ Ես ուրախ եմ, որ կարողացա հասնեմ նրան, որ նա դա ասաց հրապարակային։ Այս փորձերը շարունակելու եմ, էլի կան մարդիկ, որոնք այս մասին դեռ պետք է հրապարակային ասեն։

Բելառուսի նախագահը ասել է այն, ինչ ես 4 տարի փորձում եմ ասել Հայաստանի Հանրապետությանը։ 2020 թվականիի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են ոչ մեր կողմից մեր դաշնակիցները։ ՀԱՊԿ առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Այդ երկրները իմիտացիա են ստեղծել, որ մեզ ուզում են օգնել, թե կամ իբր մեզ օգնել են, բայց ես ուզում եմ ասել՝ այդ պատերազմը նույնիսկ Լեռնային Ղարաբաղի մասին չի եղել․ իրենք իրենց մեջ վաղուց Լեռնային Ղարաբաղի հարցը փակել են։

Այդ պատերազմը եղել է Հայաստանի Հանրապետության չակնկալիքների մասին։ Այդ պատերազմի նպատակը եղել է Հայաստանի Հանրապետություն անկախ պետության չգոյությունը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին և դրանից հետո այդ չակնկալիքը չի արդարացել, հետո փորձել են 2021-ի մայիսին, երբ լուծարված էր Ազգային ժողովը և Կառավարությունը, էլի չի ստացվել, փորձել են 2022-ի սեպտեմբերին՝ չի ստացվել, հետո փորձել են 2023-ի սեպտեմբերին, երբ սոցցանցերում մարդկանց կոչ էին անում՝ ընտրված կառավարության դեմ գնան և այլն, որն էլի չի ստացվել, մի հատ էլ 2024 թվականի մայիսի 9-ին փորձեցին, որը էլի չստացվեց ու էլի չի ստացվելու»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հայտարարեց, թե սահմանազատումով Հայաստանը շատերին զրկել է 2024 թվականի մայիսի 9-ին զուգահեռ սահմանային բախումներ հրահրելու հնարավորությունից․ «Ես սահմանազատումը համարում եմ շրջադարձային Հայաստանի Հանրապետության պատմության համար։ Ասել եմ՝ 1-2 տարի կարողացանք մեր պետությունը պահել, առաջիկա 50-100 տարի մեր պետության գոյությունը երաշխավորում ենք։ Այս սահմանազատման գործընթացով այդ խնդրի 60 տոկոսը լուծել ենք․ այս աղմուկն ինչի՞ համար է»։

 

Please enter a valid URL