ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է․ «Պետք է քննարկել՝ ինչու եկեղեցին հարկեր չի վճարում, և, ընդհանրապես, իրավական տեսանկյունից պետք է վերանայել, թե ինչ է անում քահանան, ում ձեռքերը համբուրում են, ավելի բարձր, քան սովորական գործարարը, որը հարկեր է վճարում և բանակի համար փամփուշտներ է գնում»։
Միևնույն ժամանակ, Գերագույն ռադայում «Եվրոպական համերաշխություն» խմբակցությունը և Պյոտր Պորոշենկոն պահանջում են օրակարգ մտցնել ուկրաինական ուղղափառ եկեղեցու ամբողջական արգելքի հարցը։
Ինչո՞ւ են նրանք, ում սկսում են կերակրել արևմտամետները, բառի բուն իմաստով սատանայանում»: