Search
Close this search box.

Իրավապահ համակարգը պետք է արձագանքի ՔՊ-ականների ելույթներին. Բագրատ Սրբազան

Ես միայն մի բան գիտեմ, որ տնտեսությունը պետք է ծառայի մարդուն, անձնական ու հավաքական բարիքիեին: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, տնտեսագետների հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա նշեց, որ տնտեսությունը չի կարող դառնալ գերնպատակ, պաշտամունքի առարկա, այն պետք է լինի ծառայության միջոց։

«Տնտեսությունը հանրության առողջության հիմնական սյնուներից մեկն է։ Միայն մեկն է, ոչ ամողջը»,-ասաց նա։

Անդրադառնալով մայիսի 26-ին սպասվող հանրհավաքին, նա ասաց, որ չի ցանկանում բացել փակագծերը. «Ժողովուրդը որոշակի կոնկրետություն է ուզում ունենալ, մի մասն էլ դա պահանջում է: Բնական է, քանի որ դա իրենց կյաինքին է առանչվում: Մեր ասելիքը պետք է լինի, թե պատկերացումներն ինչն են եւ առաջիկա քայլերն ինչ են»:

Ինչ վերաբերում է ԱԺ-ում ՔՊ-ականների ելույթներին, Բագրատ Սրբազանն ասաց, վարքագիծը որը միգուցե թաքնված էր, հիմա դրսևորվում է. «Շատ պարզ պատկեր է, թե մենք ինչ ենք ուզում, իրենք՝ ինչ են ուզում։ Անշուշտ, իրավապահ համակարգը պետք է արձագանքի, բայց իրավապահ համակարգ ինչի՞ն է արձագանքել, որ սրան արձագանքի: Մեզ որ ասել են օտարերկրյա գործակալներ, արձագանքե՞լ է։ Թող արձագանքի իրավապահ համակարգը»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Նա նաև տեղեկացրեց, որ հանդիպել է ֆրանսահայ Մուրադ Փափազյանի հետ. «Այսօր առավոտյան ֆրանսիական մեծ պատվիրակությամբ այստեղ էին եկել, խոսել ենք։ Ֆրանսիացիների համար ներկայացրել եմ՝ Շարժման բովանդակությունն ինչ է, ասել եմ՝ թեպետ քաղաքական լուծումներ է պահանջում Շարժումը, բայց իր բովանդակությամբ ազգային-հոգևոր շարժում է»,- նշեց Բագրատ Սրբազանը։

Please enter a valid URL