Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Արսենալը» սեփական դաշտում 0:3 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»:
«Զինագործների» հովանավոր SportPesaբուքմեյքերական ընկերությունը հանդիպման ընթացքում ծաղրական գրառում է կատարել՝ օգտագործելով թիմի նորեկներ Հենրիխ Մխիթարյանի և Պյեր-Էմերիկ Օբամեյանգիլուսանկարը:
Հայ կիսապաշտպանը գաբոնցի հարձակվողի տեղափոխությունից առաջ ասել էր հետևյալը. «Հեյ, Պյե՛ր, չես ցանկանո՞ւմ միանալ մեզ»:
Աֆրիկյան ընկերությունը Մխիթարյանի խոսքը ձևափոխել է հետևյալ կերպ. «Հեյ, Պյե՛ր, այստեղ շատ մեծ սխալ ենք թույլ տվել»:
Աղբյուրը՝ armsport.am